Կառավարությունը նախատեսում է խթանել ՀՀ-ից ԵՄ շուկա ձկան և մեղրի արտահանումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել «2015-2017 թվականների Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով ձկան և մեղրի փորձաքննություններ» ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է հանրապետության տարածքում իրականացնել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հայտնաբերման միջազգային ընդունված հետազոտություններ, տեղական շուկայում և տեղական սպառողներին ապահովել սննդամթերքի անվտագության միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքով: Ծրագրով կստեղծվի ձկան և մեղրի անվտանգ արտադրության և պետական հսկողության ապահովման միջազգային ընդունելի գործելակերպ, որը կապահովի տեղական սպառողների առողջության պաշտպանությունը սննդային վնասակար և վտանգավոր գործոններից: Այն նաև տեղական արտադրության համար ճանապարհ կբացի դեպի եվրոպական և այլ շուկաներ՝ խթանելով տեղական արտադրության ծավալների աճը:

Ներկայում ՀՀ-ից Եվրոպական միության երկրներ ձուկ և մեղր չի արտահանվում: Եթե մեղրի համար 2013 թվականին մնացորդային նյութերի հսկողության ծրագիր իրականացվել է, ապա ձկան դեպքում մնացորդային նյութերի պարունակության կամ դրանց քանակական գերազանցման մասին անհրաժեշտ տեղեկատվություն և հիմքեր չկան: ՀՀ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմինը կազմել և ԵՄ հանձնաժողովի սննդի անվտանգության գրասենյակ է ներկայացրել ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության ազգային պլանը, որը արժանացել է հավանության: Յուրաքանչյուր տարի ակնկալվում և պահանջվում է մինչև տվյալ տարվա մարտի 31-ը ԵՄ սննդի անվտանգության գրասենյակ ներկայացնել նախորդ տարվա մնացորդային նյութերի հսկողության ծրագրի իրականացման արդյունքները, երկրի իրավասու մարմնի կողմից ձեռնարկված գործողությունները և տված արդյունքները:

Հայերեն English Русский

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս