Տնտեսություն

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին

1 րոպեի ընթերցում

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ակնկալում է մինչև տարեվերջ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ ստորագրել հայկական ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը: «Այնուհետև այդ համաձայնագիրը, բնականաբար, կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և վավերացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ համաձայնագրի շրջանակում «Ռոսատոմ» ընկերության հետ համատեղ կիրականացվեն աշխատանքներ՝ գործող էներգաբլոկի ծառայության ժամկետը մինչև 2026թ. երկարաձգելու ուղղությամբ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 300 միլիոն դոլար, որից 270 միլիոնը կլինեն վարկային միջոցներ, իսկ 30 միլիոնը՝ դրամաշնորհներ:

Արա Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաև 2026թ. շահագործման հանձնել ատոմակայանի նոր էներգաբլոկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում