Դմիտրի Մեդվեդևը շրջել է «Ոսկե աշուն-2014»-ի հայկական տաղավարներով, կոնյակ և պանիր համտեսել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր` հոկտեմբերի 8-ին, պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների 16-րդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Դմիտրի Մեդվեդևը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ-բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ: Համտեսելով հայկական կոնյակը` ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաև հայկական պանրի որակը` ընդգծելով , որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք ևս:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Վերին Լարս սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել: ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղրղզստանի, Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ: Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:

Հայերեն English Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ