Տնտեսություն

ՌԴ-ի տնտեսության աճի անկումը անպայմանորեն չի հանգեցնելու ՀՀ-ի տնտեսության աճի միտումների նվազմանը

3 րոպեի ընթերցում

ՌԴ-ի տնտեսության աճի անկումը անպայմանորեն չի հանգեցնելու ՀՀ-ի տնտեսության աճի միտումների նվազմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը համարում է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի նվազումը պարտադիր չի, որ հանգեցնի Հայաստանի տնտեսական աճի միտումների նվազմանը: Այս մասին սեպտեմբերի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց նա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները ինչպես են ազդում Հայաստանի տնտեսության վրա, Հորթոնը նշեց. «Ըստ իս` պատժամիջոցների ազդեցությունն արդեն նկատելի է Ռուսաստանի տնտեսության վրա: Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները զարգացումների առումով շատ նման են, եթե գրաֆիկ գծենք ու կորերն ստանանք, դինամիկան շատ նման կլինի իրար: Բայց հարկ է նշել, որ վերջին մեկ-երկու տարիներին Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը դանդաղում էր, բայց դեպի Հայաստան ուղղվող դրամական փոխանցումներն աճում էին: Այս տարի Հայաստան եկող դրամական փոխանցումները նախ սկսել են մնալ անփոփոխ, հետո` նվազել»:

Նրա խոսքով` Հայաստանը մոտ 300 միլիոն դոլարի ապրանք է արտահանում Ռուսաստան, և եթե փորձի անգամ տասնապատկել իր ներկայությունը ռուսական շուկայում, միևնույն է Հայաստանի մասնաբաժինը այդ շուկայում շատ փոքր է լինելու: «Այդ պատճառով էլ, երբ ռուսական տնտեսության աճի տեմպը դանդաղում է, դա չի նշանակում, որ դա ինքնաբերաբար պետք է բացասաբար ազդի հայկական տնտեսության վրա, հատկապես, եթե հայկական տնտեսությունը կարողանա ավելի խորը ներթափանցել նրանց շուկա, սակայն, դա էլ բարդ է, քանի որ այնտեղի գործարար միջավայրն ավելի դժվար է, քան Հայաստանինը»,- հավելեց Հորթոնը:

ԱմերիկայիՄիացյալՆահանգները,Եվրամիությունըևմիշարքայլերկրներպատժամիջոցներեն մտցրելմիշարքռուսևուկրաինացիգործիչներիևկազմակերպություններիդեմ,ովքեր,ըստ վերը նշվածերկրների, մեղավորենՈւկրաինայումիրավիճակիապակայունացմանմեջ։ Եվրամիությունն արգելելէպարտայինֆինանսավորմանկազմակերպումըՌուսաստանի վառելիքաէներգետիկականերեքընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի, «Տրանսնեֆտ»-ի, «Գազպրոմնեֆտ»-ի համար,ինչպեսնաևռուսականերեքխոշորագույն պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-իեւՄիավորվածավիաշինական կորպորացիայիհամար:

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ- 25/06/24

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 25/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 25/06/24

Նավթի գները նվազել են- 25/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 25/06/24

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

Տնտեսություն

ԵԱՏՀ-ն երեք տարով զրոյացրել է ԵԱՏՄ կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում