Տնտեսություն

Հայ և հույն գործարարները կամրապնդեն առևտրատնտեսական հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Հայ և հույն գործարարները կամրապնդեն առևտրատնտեսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Հայաստանի եւ Հունաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Կարոլոս Պապուլիասի մասնակցությամբ կանցկացվի հայ-հունական գործարար համաժողով: Հունաստանից ժամանած գործարարները հայ գործընկերների հետ կքննարկեն կապերի ընդլայնման հնարավորությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շուկաներում գործունեություն ծավալելու պայմանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի և Հունաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատվել են դեռևս 1992 թվականից: Ներկայումս երկու պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազում է տարեկան ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Հունաստան արտահանման հիմնական ապրանքախմբերն են` էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ալյումին և ալյումինե իրեր, սնունդ:

Ներմուծման հիմնական ապրանքախմբերն են` հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մրգեր և ընկույզներ, ցիտրուսային և բոստանային մշակաբույսեր, իրեր սև մետաղներից, ալյումին և ալյումինե իրեր, պլաստմասսա, կահույք, անկողնային պարագաներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում