Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է արևելահայերեն և արևմտահայերեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի BMAR հրատարակչատունը արևելահայերեն և արևմտահայերեն թարգմանությամբ հրատարակել է Ղուրանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Թարգմանությունն իրականացրել է Անկարայի համալսարանում հայոց լեզվի և գրականության բնագավառում դոկտորական ատենախոսություն պաշտպանող Յավուզ Այդընը:

Ղուրանի բովանդակությունը հայերեն թարգմանելուց հետո այն վերջնական շտկումների համար ուղարկվել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանին:

Գրքի հրատարակչությունն իրականացնող հրատարակչատան ներկայացուցիչ Մուրաթ Ռումևլեքլիօղլուն նշել է, որ իրենց նման նախաձեռնության նպատակը հայերի շրջանում իսլամի` թշնամական կրոն չլինելու գաղափարի տարածումն է: «Այս թարգմանության շնորհիվ Ղուրանը ընթեռնելի կլինի, կկարողանաք ճշմարտությունն իմանալ մեր կրոնի վերաբերյալ»,- նշել է Ռումևլեքլիօղլուն:

Ղուրանը մահմեդականների սուրբ գիրքն է: Համաձայն ավանդության` այն երկնային «Մայր գրքի» օրինակն է, որը Ջիբրայիլ(Գաբրիել) հրեշտակը փոխանցել է Մուհամեդ մարգարեին: Գիրքը կազմված է 114 սուրահից և ավելի քան 6000 այաթից: Արաբերենից առաջին անգամ Ղուրանը հայերեն թարգմանել է Ստեփանոս Լեհացին XVII դարում (ձեռագիրը պահվում է Մատենադարանում), 1909 թ-ին Ղուրանը լույս է տեսել Աբրահամ Ամիրխանյանցի թարգմանությամբ (վերահրատարակվել է 1910 թ-ին), իսկ 2006 թ-ին պարսկերենից Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան