Տնտեսություն

ՀԱԷԿ-ը 46 օրով դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից

1 րոպեի ընթերցում

ՀԱԷԿ-ը 46 օրով դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 27-ին` ժամը 00-ին, դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր: Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել 2014թ. նոյեմբերի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում