Տնտեսություն

Վարչապետը հանդիպեց բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպեց բողոքի ակցիա անցկացնող առևտրականներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀ կառավարությանշենքիմոտբողոքիակցիաանցկացնող տարբեր տոնավաճառներիառևտրականներին:Վերջինները բողոքում ենհարկայինվարչարարությունից. հոկտեմբերի մեկից առևտրականները պետք է աշխատեն հաշիվ-ապրանքագրերով՝հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը նվազեցրել է շահութարկը՝ 3 տոկոսից հասցնելով 1-ի:

Հովիկ Աբրահամյանը լսեց բողոքի ակցիայի մասնակիցների դիտարկումները և առաջարկեց կազմել 20 մարդուց բաղկացած խումբ և քիչ անց հանդիպել ՀՀ կառավարությունում: Ներկա դրությամբ առևտրականները մուտք են գործում կառավարության շենք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում