Բորսայի նախագահը Հայաստանում անշարժ գույքի գների փոփոխության միտում չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անշարժ գույքի շուկայում գնային միտումներն էականորեն չեն փոխվել։ «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2014թ. առաջին կիսամյակում` ի համեմատ նախորդ կիսամյակի, գները բարձրացել են շատ չնչին՝ ընդամենը 0,5-1 տոկոսով և, իմ կարծիքով, մինչև տարեվերջ գնային էական փոփոխություն չի լինի։ Եթե Ռուսաստանի տնտեսությունն Արևմուտքի պատժամիջոցներից անկում ապրի և որպես հետևանք Ռուսաստանից եկող տրանսֆերտները հաջորդ տարի քչանան, այդ դեպքում հնարավոր է գները կտրուկ նվազեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի դիտարկում արեց Անշարժ գույքի բորսայի նախագահ Արտյոմ Պրիբիլսկին։

Փորձագետի կարծիքով՝ անշարժ գույքի գների անկման պատճառներից է վերջին տարիներին նկատվող շինարարության ծավալների կրճատումը։ «Ակնհայտ է, որ շինարարական ծավալների կրճատման պատճառներից է նաև արտագաղթը, քանի որ դրա հետևանքով ընկել է պահանջարկը։ 2008թ. համաշխարհային տնտեսկան ճգնաժամից հետո Հայաստանում անշարժ գույքի շուկան դեռևս չի վերականգնվել»,- ասաց նա և հավելեց, որ բնակարանաշինության ծավալների կրճատման պարագայում անկում են ապրել նաև շինարարությանը հարակից ճյուղերը, եթե չլինի գնային աճ, ապա չի լինի շինարարության աճ, դա նշանակում է, որ ճգնաժամը կշարունակվի։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19 հազար 506 գործարք, ինչը 4,7 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` հունիսի եւ 13,2 տոկոսով` 2013-ի հունիսի գործարքների համեմատ։

Օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ աճել է 9 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ` 5,9 տոկոսով: 4838 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 67,7 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 40 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 35,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` 9,9 տոկոսով։

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աննշան (0,04 տոկոս) աճ են ունեցել:

Հայերեն

Կոտայքի մարզի Ակունք համայնքն օգոստոսի 25-ին հրավիրում է աճուրդի

Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում

Մեծ սիրով կողջունենք ՀՀ վարչապետի այցը Իրան՝ ստորագրելու ռազմավարական փաստաթուղթը. դեսպան

ԵՄ-ի նվերը Հայաստանին. հեռակառավարվող ականազերծման մեքենան կօգնի կարևոր խնդիրների լուծմանը

Կորեայի Հանրապետությունը 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք

Թրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. Axios

Ռեստորանային համալիրում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են խոհանոցի ու թոնրատան տանիքները, կենցաղային իրեր