Հասարակական

Հայկական գորգերը կներկայացվեն Վիեննայում և Բուդապեշտում

3 րոպեի ընթերցում

Հայկական գորգերը կներկայացվեն Վիեննայում և Բուդապեշտում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վիեննայում և Բուդապեշտում սեպտեմբերի 15-21-ը անցկաց­վելու է «Արևելյան գորգերի միջազգային գիտաժողով» կազմակերպության` «ԻԿՕԿ»-ի (ICOC) հերթական «Գորգի շրջագայությունը» ծրագիրը և դրա շրջանակներում իրականացվող գիտաժողովը՝ նվիրված գորգին և տեքստիլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջին անգամ այս կարևոր միջոցառմանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վիեննայի համալսարանի մշակութաբան-տեխնոլոգ Արթուր Թելֆեյանի և մի շարք անհատների ջանքերի շնորհիվ մասնակցելու են նաև ՀՀ և ԼՂՀ պատվիրակությունները` ի դեմս Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի և Արցախի պատմաերկրա­գիտական թանգարանի: Միջացառման մասնակիցների թվում են նաև ԱՄՆ-ից` Հայկական գորգերի ասոցիացիան, Փարիզից` Բերճ Աշճյանը՝ իր անձնական հավաքածուով և Պետեր Գմյուրը՝ Շվեցարիայից, Վիեննայի Մխիթարյան միաբանությունը և Վիեննայի «Գեորգ և Ազնիվ» պատկերասրահը:

Միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայկական գորգերի ասոցիացիայի Եվրոպայի մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Թելֆեյանի նախաձեռնությամբ և մասնակի հովանավորությամբ, Վիեննայի Սանս Սուսի (Sans Souci) սրահում կազմակերպվելու է հայկական արձանագրությամբ գորգերի ցուցա­հանդես, որի ընթացքում հայկական մշակույթն առավելագույնս արժեվորելու նպա­տակով կներկայացվեն նաև հայկական գորգի վերաբերյալ դասախոսություններ:

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվող հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հավաքածուից ընտրվել է 8 գորգ, 1 ասեղնագործ սրբիչ, իսկ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանից՝ 2 գորգ:

Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայկական արձանագրությամբ ձեռագործ հին գորգերի ու տեքստիլի ցուցադրման միջոցով հավաստելուգորգա­գործության հայկական ծագումը և համաշխարհային գորգարվեստում ունեցած մեծ դերը: Այն նաև ընդգծում է միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող «Գորգի շրջագայություններ» ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում