Ավստրիայի կառավարությունը ևս 600 հազար եվրո կուղղի սիրիահայերի աջակցմանը. Կուրց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելեց Հայկական կարմիր խաչի ընկերություն, ուր ծանոթացավ ավստրիական կառավարության կողմից ֆինանսավորված «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի արդյունքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ավստրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունում հյուրընկալվելու համար և նշեց, որ դա լավ առիթ է տեղեկանալու իրենց կողմից սիրիահայերին տրվող օժանդակության ծրագրի ընթացքին: «Մենք քաջատեղյակ ենք, որ հատկապես փախստականները բավականին խոցելի իրավիճակում են, և ծրագիրը օգտակար է նրանց կյանքի որակը բարելավելու համար: Ես ուրախ եմ հայտնել ձեզ, որ մենք ծրագրին շարունակելու ենք օժանդակել, ևս 600 հազար եվրո ենք ներդնելու այս ծրագրում»,-ասաց Սեբաստիան Կուրցը:

Ավստրիական կառավարությունը 600 հազար եվրո էր փոխանցել Հայկական կարմիր խաչի ընկերությանն ու «Հայկական կարիտասին», որպեսզի վերջինները իրականացնեն «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը: Ծրագրի արդյունքում 300 կարիքավոր ընտանիք վեց ամիս շարունակ ստացել է հիգիենայի պարագաներ, ձմեռային հագուստ, կոշիկ, նրանցից որոշները օգտվել են առողջապահական և բիզնես աջակցության ծրագերից: Եվս 100 ընտանիք վեց ամիս շարունակ ստացել է աջակցություն` բնակարաններ վարձակալելու նպատակով, ինչպես նաեւ ստացել է տաք հագուստ, դեղորայք, սննդամթերք:

Հայերեն English Русский

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

COP17. կրճատելով թափոնը` խնայել բնական ռեսուրսները. ինչ է առաջարկում վերամշակող ընկերությունը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ