Սահմանամերձ գոտում ապրող բնակիչները որոշակի արտոնություններ պետք է ստանան. Միքայել Մելքումյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի խմբակցություններն աշխատում են սահմանամերձ գոտում ապրող բնակիչներին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 20-ին նշեց ԲՀԿ-ական պատգամավորՄիքայելՄելքումյանը: Նրա խոսքով, արտոնությունները պետք է տրամադրվեն երկու ուղղություններով:

«Մեկը վերաբերում է հողի հարկի և գույքահարկի արտոնություններին, մյուսն՝ այդ դաշտում փոքր և միջին բիզնեսի արտոնագրային վճարների համապատասխան գործակիցների իջեցմանը»,-«Արմենպրես»- ի փոխանցմամբ, նշեց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, մարզերում պետք է ստեղծվեն արդյունաբերական գոտիներ, որոնք պետք է լինեն օրենքով սահմանված: «Այդ գոտիների մի մասը կարելի է սահմանամերձ տարածքներում ձևավորել»,-նշեց նա:

Մելքումյանի համոզմամբ, սահմանամերձ գյուղերում պետք է նաև ներդրումներ կատարվեն: «Այն մարդիկ, որոնք մնացել են սահմանամերձ գոտիներում, ամենահայրենասեր քաղաքացիներն են, և պետք է նրանց օգնել»,-հավելեց նա:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահՎազգեն Սաֆարյանն էլ ընդգծեց, որ արտաքին վտանգի առկայության պարագայում ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական դրսևորում ցուցաբերեցին, և համագործակցում են կառավարության հետ: «Այդ համագործակցությունն արդյունավետ է: Սահմանային տարածքներում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու գաղափարը մեր միության աշխատանքային ծրագրում է եղել: Լավ է, որ կառավարությունը դիմում է արդյունավետ քայլերի»,-նշեց նա:

Սահմանամերձ գյուղերում արտագաղթը կանխելու համար կառավարությունը ևս օրենքի նախագիծ է մշակում, որը սեպտեմբերին կներկայացվի Ազգային ժողով: Նախագծով սահմանամերձ երեսուն համայնքների գործարարները կազատվեն հարկերից:

Հայերեն

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4320-ի

ՀՀ կառավարությունը վստահեցրել է, որ ԹՐԻՓՓ-ում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Խալիլ Շիրղոլամի

Ազգային վճարային համակարգի նոր փուլը. ARCA-ն ընդլայնում է միջազգային հնարավորությունները

Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքը Դիլիջան համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջ

Ռազմավարական փաստաթուղթը նոր պատուհան կբացի հայ-իրանական համագործակցության համար. Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ

Մադյարը հաստատել է, որ Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար». Ռյուտե

ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո