Հասարակական

Շուտով գրախանութներում կհայտնվի «Մարգագետնից խոհանոց. տատիկի գաղտնիքները» խոհարարական գիրքը

2 րոպեի ընթերցում

Շուտով գրախանութներում կհայտնվի «Մարգագետնից խոհանոց. տատիկի գաղտնիքները» խոհարարական գիրքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտակա օրերս գրախանութներում կհայտնվի «Մարգագետնից խոհանոց. տատիկի գաղտնիքները» խոհարարական գիրքը, որում տեղ են գտել ավելի քան 120 ուտեստի բաղադրատոմսեր: Այդ բաղադրատոմսերը հիմնված են Հայաստանում աճող վայրի բույսերի վրա: Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողներին հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Հիվանդանալիս մենք գնում ենք շուկա՝ գնելու այս կամ այն բույսը թուրմ պատրաստելու համար, սակայն դրանք ուտելու համար պիտանի են, և այդ բույսերը պետք է բերենք սննդի համակարգ, որպեսզի ոչ թե հիվանդանանք, այլ կանխարգելենք հիվանդությունների զարգացումները», - ասաց Սեդրակ Մամուլյանը: Նա հավելեց, որ գիրքն ստեղծվել է հավաքչության միջոցով, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 70 դպրոցների աշակերտներ, ովքեր ոգևորությամբ էին մասնակցում ծրագրին:

«Մարգագետնից խոհանոց. տատիկի գաղտնիքները» խոհանոցային գիրքն ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի եր ունեցել անցած տարի նոյեմբերի 22-ին, սակայն լայն վաճառքի համար գրքի տպագրությունը կատարվել է միայն վերջերս: Ըստ պայմանագրի գրքի վաճառքից հասույթի կեսը պետք է փոխանցվի բնապահպանական կազմակերպությանը, իսկ գումարի երկրորդ մասը կօգտագործվի երկրում և երկրից դուրս բանահավաքչության նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում