Աշխարհին կներկայացվի Ցեղասպանության մասին 1916-1917 թթ. վկայությունների ժողովածուի թուրքերեն տարբերակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհին կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին 1916-1917 թթ. վկայություններն ընդգրկող արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի թուրքերեն թարգմանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» հատորյակի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում: Թուրքերեն թարգմանության հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Վան» ՀԿ պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը կներկայացնեն 1500 օրինակով լույս տեսած աշխատությունը: Ներկա կլինեն նաև հայ անվանի թուրգաքետներ Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուբեն Մելքոնյանը և պատմաբաններ, ովքեր իրենց կարծիքը կհայտնեն նյութի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Գալչյանը, ժողովածուի թուրքերեն տարբերակը լույս է տեսել չորս օր առաջ` մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի հրատակչությամբ և Լիսաբոնի Գյուլբենկյան հաստատության հովանավարությամբ, և դեռ չի բաժանվել գրախանութներին: «Արդեն թարգմանված ունենք հատորի ռուսերեն տարբերակը, բայց` ոչ հրատարակված: Մոտ ապագայում ծրագրում ենք լույս ընծայել գերմաներեն, իսպաներեն և ֆրանսերեն թարգմանությունները: Ֆինանսները պետք է հայթայթենք, որ կարողանանք տպագրել»,- նշեց նա:

Նախ լույս էր տեսել «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Արխիվային փաստաթղթեր» հայերենեռահատոր աշխատությունը, որում ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերապրածների տված 600-ից ավելի վկայություններ: Ապա այն թարգմանվել է թուրքերեն:Եռահատորի առաջին հատորը պատմում է Վանի նահանգի մասին, որը բաժանված է ըստ գավառների, որոնք էլ` ըստ գավառակների: Երկրորդը վերաբերում է Բիթլիսի նահանգին, որի մեջ մտնում էր Մանազկերտը, Մուշը, Սասունը, Բիթլիսը: Երրորդ հատորը վերաբերում է Արեւմտյան Հայաստանի մյուս տարածաշրջաններին` Խարբերդին, Տիգրանակերտին, Տրապիզոնին: Գիրքն ունի տեղեկատու համակարգ, բոլոր բնակավայրերը բացատրված են թե որտեղ են գտնվում, մարդկանց մասին հնարավորին տեղեկություններ կան, իսկ անհասկանալի բառերը կարելի է գտնել օտար կամ բարբառային բառերի բառարանում: Իրավական առումով այն ունի մեծ նշանակություն, քանի որ վկայությունները գրի են առնվել մեկ տարի հետո, որբ խոսք չկար դեռեւս Հայոց ցեղասպանության մասին:

Հայերեն English Русский

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը