«Արմբրենդ»-ը կդառնա բիզնես ոլորտի խնդիրների քննարկման հարթակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաբաց armbrand.am կայքն ու «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի նախագիծը յուրահատուկ հարթակ է, որտեղ գործարարները կարող են քննարկել բիզնես ոլորտին վերաբերող խնդիրներ, ներկայացնել բրենդի հետ կապված պրոբլեմներ ու դրանց լուծման ուղիներ փնտրել: Մայիսի 27-ին, armbrand.am կայքի`Զարգացման հայկական գործակալության կոնֆերանսների դահլիճում կայացած շնորհանդեսի ժամանակ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը շեշտեց, որ նախաձեռնության նպատակն է միավորել հայրենական եւ միջազգային ընկերությունների այն ղեկավարներին, որոնք ընդունում են բարեխիղճ մրցակցությունը եւ փոխհամագործակցությունը, շահագրգռված են արտադրել որակի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ապրանքներ եւ ձգտում են հասնել իրենց արտադրած ապրանքանիշների համաշխարհային ճանաչմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զարգացման հայկական գործակալության արտահանման խթանման դեպարտամենտի պետ Լուսինե Թումյանն էլ, կարեւորելով նախաձեռնությունը, շեշտեց, որ հայկական ընկերություններն արտադրում են որակյալ ապրանք, սակայն բրենդի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն:

«Այսօր լուրջ խնդիր է հայկական գինու բրենդի ներկայացումը: Այս հարցի լուծման ուղղությամբ լուրջ աշխատանք կա կատարելու: Սակայն բրենդի հետ կապված խնդիր ունեն բազմաթիվ ընկերություններ, եւ այս առումով «Արմեբրենդը»-ը հրաշալի հարթակ է խնդիրների լուծման համար»»,- ասաց Լուսինե Թումյանը:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար