«Ցենտրալ փարթներշիփ»-ի հիմնադիրը ֆիլմ կնկարահանի 1988-ի երկրաշարժի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական հայտնի «Ցենտրալ փարթներշիփ» կինոարտադրությամբ զբաղվող հայտնի ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը պատրաստվում է էքշըն-դրամա ժանրի «Մի երկրաշարժի պատմություն» խորագրով ֆիլմի նկարահանումներին: Բարձր բյուջետավորմամբ ֆիլմը նվիրված կլինի 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:

«Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Դիշդիշյանի «Մաս-մեդիա» կինոընկերության մամուլի ծառայությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմում իրադարձությունները կզարգանան նախկին Լինինականում (Գյումրիում): Գլխավոր հերոսներն են` 28-ամյա Ռոբերտ Մելքոնյանը և 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյը, ովքեր հայտնվում են երկրաշարժի էպիկենտրոնում և առաջիններից մեկն են լինում, ովքեր գալիս են տուժածներին օգնության: Ֆիլմի ռեժիսորն է` Սարիկ Անդրեասյանը, ով հայտնի է «Мамы», «С новым годом, мамы!», «Беременный» ֆիլմերից:

«Սա Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների հետ մեր առաջին համատեղ ծրագիրն է: Ծրագրում ենք, որ նկարահանումները կմեկնարկեն 2015 թվականի գարնանը` Հայաստանում, որտեղ ստացել ենք Կառավարության, մշակույթի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության աջակցությունը: Ֆիլմի դերասական կազմը կլինի բազմազգ. դերասանների ընտրությունը տեղի կունենա Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, նախկին ԽՍՀՄ պետություններում, այդ թվում Վրաստանում և Ուկրաինայում: Այժմ բանակցություններ ենք անցկացնում Վլադիմիր Մաշկովի հետ, ով կարող է խաղալ գլխավոր դերերից որևէ մեկում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատմել է Դիշդիշյանը:

Ծրագրվում է, որ ֆիլմի բյուջեն կկազմի 5 մլն դոլար: Ֆիլմը կնկարահանվի նաև աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի աջակցությամբ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով ամբողջովին փլատակների տակ անցան Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան և մարդաբնակ 300 այլ տարածքներ: Պաշտոնական տվյլաներով` զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել հաշմանդամ, 514 հազարը` անօթևան: Հայաստան են ժամանել բուժաշխատողներ և փրկարարներ նախկին ԽՍՀՄ երկրներից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից: Հումանիտար օգնություն են ցուցաբերել 111 երկրներ` աշխարհի տարբեր ծայրերից:

Հայերեն Русский

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը