Տնտեսություն

Կառավարությունը նախատեսում է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներն սկսել 2018 թվականից

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներն սկսել 2018 թվականից

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կշարունակի հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվողաշխատանքները, որի կառուցապատման մեկնարկը կլինի 2018 թվականին:ԱյդմասիննշվածէՀՀնորկառավարության2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի`մայիսի19-ինհրավիրվածարտահերթնիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամ՝ էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը միտված կլինիերկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը,օրենսդրական խթանների ձևավորմանը՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար,վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարմանը, այդ թվում` առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացմանը:

Գործադիրն առաջիկա տարիներին կիրականացնի նաև գեոթերմալ էներգետիկայի ներդրմանն ու զարգացմանն ուղղված միջոցառում­ներ, էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքակա­նություն, էներգահամակարգի հետևողականորեն վերազինում` բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը:

Կառավարությունը կշարունակի նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա­հաղորդման օդային գծերի կառուցումը, որը Հայաստանից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի:

Շարունակական աշխատանքներ կիրականացվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում