Արամ MP3-ն շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն սատարելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» համաեվրոպական հեռուստատեսային մրցույթի հայաստանյան պատվիրակությունը, որն այս տարի ամենամեծերից մեկն էր,հայրենիք կժամանի մայիսի 13-ի լուսադեմին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ մրցույթը հյուրընկալող Կոպենհագենում գտնվողՀայաստանի Առաջին ալիքի PR մենեջեր Արուսյակ Զախարյանից: Հեռուստատեսային մրցույթի եզրափակիչից հետո մեր երկրի պատվիրակ և մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Արամ MP3-ն իր ֆեյսբության պաշտոական էջում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր իր կողքին էին այս ամիսների ընթացքում և սատարկում էին իրեն: «Եվրոպայում ապրող իմ սիրելի հայեր շատ շնորհակալ եմ բոլորիդ իմ օգտին քվեարկելու համար: Եթե քվեարկության թվերը չեն համընկել՝ դա ձեր մեղքով չէ: Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել: Կրկին անգամ շատ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար»,- գրել է երգիչը:

Կոպենհագենում նրա հետ էին մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական շուրջ 30 հոգուց բաղկացած թիմը, երգչի կինը, ինչպես նաև ընկերները«Վիտամին» հումորային ակումբից: Նրանցից մեկը Գարիկ Պապոյանն էր, ով հեղինակել էր Արամ MP3-ի եվրատեսիլյան «Not alone» երգի խոսքերը:

«Եվրատեսիլ»-ի ոչ «սովորոկան» հաղթողը` Ավստրիայի ներկայացուցիչԿոնչիտաՎյուրստը, հանդիսատեսին անտարբեր չթողեց` նրան գովեցին, քննադատեցին, ծաղրեցին, անգամ հայհոյեցին: Շատերն օբյեկտիվորեն նշում էին, որ Ավստրիայի պատվիրակի «Rise Like a Phoenix» երգը կատարողական առումով բավականին բարդ էր, սակայն Վյուրստին հաջողվեց այն ներկայացնել անթերի, ինչն էր երգի մրցույթ հանդիսացող «Եվրատեսիլ»-ի գլխավոր պահանջներից մեկն է:«Եվրատեսիլ» մրցույթիկազմակերպչական հարցերով ղեկավարՍիթցե Բեքքերըիր ֆեյսբուքյան էջում նշել է, երգի մրցույթում Կոնչիտայի ներկայացրած «message»-ը հավանելու կամ չհավանելու իրավունք ունի յուրաքանչյուրը, սակայն իր համոզմամբ` կարիք չկա կոպիտ կամ ագրեսիվ հայտարարություններ անել:

«Ավստրիայի թագուհի» տիտղոսին արժանացած մասնակիցը հավաքեց 290 միավոր: Նա հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է բոլոր մարդկանց, ովքեր հավատում են խաղաղությանը: Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում«Join Us» (միացեք մեզ) կարգախոսի ներքո անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին նաև Շվեդիան, Նիդերլանդները, Հայաստանը և Հունգարիան:

59-րդ «Եվրատեսիլ» մրցույթը անցկացվում էր Դանիայի մայրաքաղաքում,որը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը:

Մրցույթը հաղթողը 2008 թվականից սկսած մրցույթի կազմակերպիչԵվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից ստանում է դասական միկրոֆոնի տեսք ունեցող ձեռագործ մրցանակ:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

Հայերեն English

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման

Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի «Ժամանակի վկաները. 100-ամյա հրապարակ և օպերա» խորագրով ցուցահանդեսին ցուցադրվում են նաև «Արմենպրես»-ի լուսանկարները

Մակրոնը պայմանավորվել է ԱՄԷ-ից և Բահրեյնից ամսական 200 000 տ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ. Le Figaro

«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, 6 ֆուտբոլային խաղադաշտ և այլ ենթակառուցվածքներ

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի