Մշակույթ

Արամ Mp3-ն 20 երկրների քվեարկության արդյունքում երրորդն է

1 րոպեի ընթերցում

Արամ Mp3-ն 20 երկրների քվեարկության արդյունքում երրորդն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն իր «Not alone» երգով20 երկրների քվեարկության արդյունքում երրորդն է: Ամենաշատ` 12 միավորը, Հայաստանի ներկայացուցչին տվել է Ֆրանսիան:

Երեսունյոթ երկրներումքվեարկության արդյունքների հրապարակումը սկսել է Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերեն:

Արամ MP3-ի «Not alone» երգի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը` 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Մեկնարկել է «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչը. Արամ MP3-ի ելույթը 7-րդն է. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ

Արամ MP3-ի ելույթն անտարբեր չթողեց. առջևում քվեարկությունն է. ՏԵՍԱԳՐՈւԹՅՈւՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում