Մշակույթ

Արամ MP3-ի ելույթն անտարբեր չթողեց. առջևում քվեարկությունն է. ՏԵՍԱԳՐՈւԹՅՈւՆ

3 րոպեի ընթերցում

Արամ MP3-ի ելույթն անտարբեր չթողեց. առջևում քվեարկությունն է. ՏԵՍԱԳՐՈւԹՅՈւՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» երաժշտական մեծ տոնի սպասված հանգուցալուծմանը մնացին հաշված րոպեներ: Մրցույթի եզրափակիչը մեկնարկել է Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մրցույթին շարունակում են ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հետևել միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: Հայաստանի համար ամենասպասված ելույթը մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ին էր, ով հանդես եկավ 07 համարի ներքո` ներկայացնելով «Not alone» երգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգի թեմատիկային համահունչ, կարծես երկպագուներն էլ մրցույթում մեր դեսպանին միայնակ թողնելու մտադրություն չունեին: Մի շարք լրատվամիջոցներ, երկրպագուներ, երգչին սատարող անձինք ելույթից վայրկյաններ անց ու համընթաց սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներում միաձայն նշում են, որ Արամ MP3-ն բարձր մակարդակով ներկայացավ եվրատեսիլյան բեմում:

Մեր երկրի պատվիրակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում երկրպագուները 7-ը խորհրդանշական և հաջողակ թիվ են համարել:

59-րդ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչին մասնակցում է 26 երկիր: Դրանք են Ուկրաինան, Բելառուսը, Ադրբեջանը, Իսլանդիան, Նորվեգիան, Ռումինիան, Հայաստանը, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Հունաստանը, Ավստրիան, Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Մալթան, Դանիան, Նիդերլանդները, Սան Մարինոն և Միացյալ Թագավորությունը:

Մայիսի 9-ին տեղի է ունեցել մրցույթի գլխավոր փորձը, որի ժամանակ մասնակից երկրների պրոֆեսիոալ ժյուրիներն արդեն տվել են իրենց ձայները մասնակիցներին: Հաղթողը կընտրվի նաեւ հեռուստադիտողների համաեվրոպական քվեարկության արդյունքում: Եվրոպայի հեռարձակողների միությունը հրապարակել է այն ցուցակը, որում ներկայացված են «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին մասնակցող երկրների` իրենց գնահատականները հայտարարելու հաջորդականությունը: Հայաստանը կլինի 15-րդ երկիրը, որը կհրապարակի իր քվեարկության արյունքները: Հայաստանյան արդյունքները կհայտնի հեռուստահաղորդավար Աննա Ավանեսյանը: Երեսունյոթ երկրներումքվեարկության արդյունքների հրապարակումը կսկսի Ադրբեջանը, իսկ կեզրափակի` Սլովենիան: Բոլոր երկրները` բացառությամբ Ֆրանսիայի, իրենց միավորները կհայտնեն անգլերեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում