ՍԴ-ն հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը/ լրացվում է/

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն, սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Ստորև ներկայացնում ենք ՍԴ որոշման ոչ պաշտոնական սղագրությունը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմա-նադրականության վերաբերյալ> գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հա-յաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր ՈՇ Ե Ց.

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ հոդվածի առաջին և 11-րդ մասերի, նրանց հետ համակարգայի առումով փոխկապակցված 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, այն մասով որոնք չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43 հոդվածների պահանջներին հակասող և անվաներ:

2. Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջների համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասը ճանաչել Սամադրության առաջին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր:

3. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, որին «Տնօրինման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 83.5-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին հակասող և անվաներ:

4. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակաին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանովում են ԿԲ նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչել ՀՀ սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ի կետի պահանջներին հակասող և անվավեր:

5. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակաին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի «Գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը, գույքի տնօրինման տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով» ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր` հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերվում քննության առարկա օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի` հարկային գործակալի անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:

6. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-10 մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 46 և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում ն ՀՀ սահմանադրությանը, սույն որոշման մեջ ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում, այն սահամանադրաիրավական բովանդակությամբ համաձայն, ըստ որի դրանցում նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից, անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան:

7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես, սույն որոշման եզրափակիչ մասի առաջին 5 կետերով ՀՀ սահմանադության հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են ՀՀ շուրջ 50 օրենքներով և 8 տասնյակից ավելի այլ նորմատիվ-իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը` համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և ՍԴ մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա, սույն որոշմամբ ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը, իրենց իրավասության շրջանակներում, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցած այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու շուրջ սույն որոշման պահանջներին: Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով, և հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված կուտակային բոլոր վճարները»:

Որոշումը ուժի մեջ է մտել հրապարակման պահից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշման հրապարակմանը ներկա էին ՍԴ բոլոր 9-ը անդամները, դիմող և պատասխանող կողմի ներկայացուցիչները, շահագրգիռ այլ անձինք:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ է դիմել 36 պատգամավոր: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել մարտի 31-ին: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ՀՀ Ազգային Ժողովին, Կենտրոնական բանկին եւ Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաեւ եզրափակիչ ելույթները:

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգիմասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում