Հուսադրող տվյալներ կան, որ սիրիական բանակը 48-ժամվա ընթացքում կփորձի ազատագրել Քեսաբը. ՀՀ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայերը հույսով և հավատով սպասում են, որ ռազմական գործողությունները կավարտվեն, և իրենք կվերադառնան իրենց բնակավայրերը:Այս մասին նրանք նշել ենՀայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ մարտի 26-ին Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում կայացած հանդիպմանը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ով նույնպես ներկա է եղել հանդիպմանը,այժմ թեժ մարտեր են ընթանում, սիրիական բանակը 48-ժամվա ընթացքում կփորձի ազատագրել Քեսաբը: Այս պահի դրությամբ քեսաբահայերն ապահովված են սննդամթերքով, ծածկոցներով:«Քեսաբահայերը ծանր հոգեբանական վիճակում էին և աղերսող աչքերով օգնություն էին խնդրում: Նրանց վիճակն ավելի էր վատացել այն բանից հետո, երբ լուրեր էին լսել իրենց բնակարանների ալան-թալանի մասին»,- նշեց դեսպանը:

«Շուրջ 703 ընտանիք գաղթել են Քեսաբի մոտ 11 գյուղերից: Գաղթած ընտանիքների մեջ կան նաև հալեպցի փախստականներ: Քեսաբի բնակիչների մի մասն էլ մեկնել է Լիբանան, մյուսներն իրենց ժամանակն անցկացնում են եկեղեցում»,- տեղեկացրեց դեսպանը՝ միաժամանակ նշելով, որ հանդիպում է տեղի ունեցել նաև ազգային իշխանությունների ներկայացուցիչների, նահանգապետարանի, խորհրդարանի անդամների հետ, որոնց ընթացքում բոլորն իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:Դեսպանը նաև նշեց, որ խորհրդարանի պատգամավորները Հայաստան կվերադառնան մարտի 28-ին:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լևոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա` տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

Հայերեն English Русский

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին