ՄՄ երկրների հետ մաքսային հայտարարագրերը լրացվելու են հայերենով և ռուսերենով. ՊԵԿ նախագահի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո ՄՄ երկրների շրջանակում մաքսային հայտարարագրերը լրացվելու են հայերենով և ռուսերենով՝ միասին, մեկ տողում: Մյուս դեպքերում գործելու է հայերեն-անգլերեն տարբերակը: Այդ մասին փետրվարի 24-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանը: «Այն, ինչ-որ գրվելու է, գրվելու է հայերեն և ռուսերեն: Դրա դիմաց դուք ուղղակի թիվ եք լրացնում: Հիմա, ուզում եք կարդացեք հայերեն, ուզում եք կարդացեք ռուսերեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրումյանը՝ հավելելով, որ ներկայում հայտարարագրերը հայերեն-անգլերեն երկլեզու տարբերակով են լրացվում:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ Հայաստանի սահմանային անցակետերի վիճակը բավարար է Մաքսային միությանն անդամակցելու համար, և սահմանների արդիականացման ծրագրի իրականացումից հետո դրանց վիճակն ավելի կբարելավվի: Բացի այդ, Հայաստանը ապրանքների դասակարգման իննանիշ համակարգից պետք է անցում կատարի տասանիշի: «Մաքսային հայտարարագրման համակարգը, որը մենք այսօր ունենք, շարունակելու է գործել՝ կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծումները ձևակերպելու հետ»,- ասաց Միրումյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ն արդեն ավարտել է տասանիշ համակարգին անցնելու հետ կապված աշխատանքները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին:Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը:

Հայերեն English Русский

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ