ԱՄՆ-ն ոգևորված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ամենամեծ ներդրողը լինելու փաստով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության` ամերիկյան կողմի հետ վաճառքի մասին ստորագրված պայմանագիրը Հայաստանի էներգետիկ ոլորտում մեծ ներդրումներ կբերի: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

«Սա կլինի ԱՄՆ-ի կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում երբեւէ կատարված ամենամեծ ներդրումը` 180- 250 միլիոն»,- ասաց նա:

Հեֆերնի խոսքով`Հայաստանում Միացյալ Նահանգների ներկայացուցչության առաջնակարգ խնդիրներից մեկը հայկական պետության հետ առավել ամուր ներդրումային և առևտրային կապեր ձևավորելն է, եւ այս գործարքի ստորագրումը դրա ապացույցներից մեկն է: «Մենք շատ ոգևորված ենք: Սա շատ կարևոր է ցանկացած երկրի համար` նաեւ էներգետիկ անվտանգության առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ԱՄՆ դեսպանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:

Առաջիկա 6 տարիների ընթացքում, ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետ։ Վերջինս հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտան համալիրի անխափան և շարունակական շահագործումը:

Հայերեն English Русский

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը