Փաստ մեկնաբանությամբ

Արտակ Դավթյանը Ուկրաինայիում իշխանությունների զիջումների գնալը իրավիճակը հանդարտեցնելու քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանը Ուկրաինայիում իշխանությունների զիջումների գնալը իրավիճակը հանդարտեցնելու քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում իշխանությունների զիջումների գնալը երկրում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու քայլ էր: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Իշխանությունները որոշակի զիջումների գնացին, սակայն այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացումներ են Ուկրաինայում սպասվում: Ամեն դեպքում, ինչ էլ որ կատարվի, պետք է հարգել ուկրաինացիների որոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Դավթյանը:

Նա ընդգծեց, որ Ուկրաինայի ժողովուրդն իր երկրի տերն է, և հենց ուկրաինացիները պետք է որոշեն իրենց երկրի ապագան: Նա հույս հայտնեց, որ իրավիճակից դուրս գալու համար լուծումներ կգտնվեն, քանի որ նման լարված իրավիճակը վնասում է միայն Ուկրաինային: «Թե ինչպես նրանք կկարողանան հաղթահարել այս ամենը, ինչ լուծումներ կգտնեն, դա արդեն նրանց գործն է»,- ընդգծեց Դավթյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ Ուկրաինան բաժանվել է երկու մասի, իսկ ոչ մի մասնատում լավ բանի չի հանգեցնում: «Ինչպես ասում են` սատանան բաժանում է, Աստված՝ միավորում: Հույս ունենանք, որ այդ երկրում իրավիճակը կհանդարտվի, և ուկրաինացիները կվերադառնան խաղաղ կյանքին»,- եզրափակեց պատգամավորը:

ՈւկրաինայումնախորդտարվանոյեմբերիվերջինԵվրամիությանհետասոցացման համաձայնագիրըստորագրելուկոչերովսկսվածբողոքիցույցերըվերաճելենլայնամասշտաբ անկարգություններիուբախումներիիրավապահմարմիններիևընդդիմադիրներիմիջև:Երկու կողմերիցկանզոհերևվիրավորներ:Մի շարք շրջաններում ընդդիմադիրները գրավել են ադմինիստրատիվ շենքեր:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հունվարի 25-ին «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկին առաջարկել էր վարչապետի պաշտոն, իսկ «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին՝ փոխվարչապետի: Հունվարի 28-ին Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է ներկայացրել, իսկ Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել հունվարի 16-ի օրենքները, որը նախատեսում է զանգվածային ակցիաների ժամանակ իրավախախտումների պատասխանատվության խստացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում