Հերոսի մահով ընկած սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգիստը միավորել է հայերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ երևանցիներ հունվարի 21-ին մասնակցում են հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությանը: Նա հերոսի մահով ընկել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավան համայնքում անցկացվող հոգեհանգստին մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, «Զինվոր մայր» ՀԿ ներկայացուցիչներ, մարդկանց հոծ բազմություն: Հոգեհանգստի վայրում միախառնվել են ծանր կորստյան վիշտն ու անսահման հպարտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական դիվերսիան շատ բարդ կազմակերպված գործողություն էր: «Շատ եզակի են լինում դեպքեր, երբ դիվերսիոն գործողություններ իրականացնելիս բաժանվում են 2-3 խմբի` հիմնական հարձակվող խումբ, աջակցող խումբ, շեղող խումբ, և խնդիր է դրվում միանգամից մի քանի հենակետերի վրա նման հանդուգն հարձակում գործել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գործողության բարդության մասին է վկայում հակառակորդի զենքի նմուշները և մարտավարությունը:

ՊՆ խոսնակը նշեց, որ հակառակորդը մարտավարական առավելություներ է ունեցել, սակայն մեր դիրքապահները գործել են փայլուն և շուրջ 30 րոպե տևած ինտենսիվ մարտում կասեցրել են դիվերսիոն խմբի գործողությունները:

«Մենք առաջին օրվանից ասում ենք, որ նրանք ունեն կորուստներ, սակայն հստակ ապացուցել ոչ ոք չի կարող, քանի դեռ նրանք ինչ-որ բան չեն խոստովանել: Այս պահի դրությամբ` ներկայացրել են անհեթեթ պատճառներով ունեցած 4վիրավորներ, թե զոհեր (ինչը դեռ հստակ չէ). մենք առաջիկա օրերինսպասում ենք ուրիշ կորուստների մասիննմանատիպ բնույթի մեկնաբանություններ ևս»,- ասաց Հովհաննիսյանը:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծիերկու ուղղությությամբադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 21-ին հայտնել է, որ դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու:

Քաջարի հերոս Արմեն Հովհաննիսյանին հունվարի 22-ին, Եռաբլուր պանթեոնումկհուղարկավորեն զինվորական կարգով, կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից և նախարարությունից համապատասխան բարձրաստիճան սպաներ կայցելեն հարգանքի տուրք մատուցելու:

Սոցցանցերը հեղեղված են հայ ազգի քաջարի զավակի սխրանքի փառաբանմանը նվիրված գրառումներով:

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա