Կիեւում ցուցարարները պահանջում են Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեում իրավիճակը պայթունավտանգ է. «Դինամո» մարզադաշտի հարեւանությամբ հավաքվել են ավելի քան 1000 ցուցարարներ եւ պահանջում են Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը: Դժվար է ասել, թե այս ամենն ինչով կավարտվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան` հավելելով, որ ուկրանիացի ժողովուրդը հույս ուներ, որ եվրոպական ինտեգրացման շնորհիվ ավելի բարեկեցիկ կյանքով կապրի, սակայն, երբ Յանուկովիչը հայտարարեց, որ Եվրոպայի հետ ինտեգրացումից հրաժարվում են, ժողովրդի վերջին հույսն էլ մարեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով երկրում հավանական զարգացումներին, Դմիտրի Շուլգան ասաց, որ ԵՄ-ի կողմից առանձնապես իրական ցանկություն չի տեսնում պատժամիջոցների կիրառման տեսանկյունից: «Ուստի, այս պարագայում հավանական զարգացումը կլինի այն, որ Ուկրաինայում, ինչպես Բելառուսում, կհաղթի դիկտատուրան»:

Կովկասի ինստիտուտի քննարկմանը մասնակից փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության առաջնորդներն արդեն կորցնում են վերահսկողությունը ցույցի մասնակիցների նկատմամբ:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքերով էլ` իշխանությունն ուղղակի փորձում է ամեն ինչ անել, որ ընդդիմության հետ իրական երկխոսության չգնա: «Ինչ վերաբերում է Եվրոպայի արձագանքին, ապա Բրյուսելը դեռ պատրաստ չէ գնալ ՌԴ-ի հետ իր հարաբերությունների սրացմանը, հանուն «մայդանի»: Ուստի, «մայդանն» առանձնապես Արևմուտքից զորակցություն չի էլ սպասում»:

Արդեն երկու ամիս է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում հանգիստ չէ: Եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ Ռուսաստանին եւ պահանջում նախագահ Յանուկովիչի հրաժարականը: Ցուցարարները զայրույթը կրկնպատկվեց հունվարի 18-ին, երբ երկրի Գերագույն ռադան օրենք ընդունեց, որը սահմանափակում է ազատ խոսքի եւ հանրահավաքներ կազմակերպման ազատությունը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին