Տաթևիկ Հովհաննիսյանի նյույորքյան համերգից հիացած ունկնդիրը բազմաթիվ նամակներ է ուղղել երգչուհուն

4 րոպեի ընթերցում

ՆՅՈւ ՅՈՐՔ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի` Նյու Յորքի Սուրբ ՎարդանՄայր տաճարումհունվարի 17-ին կայացած համերգը հանդիսատեսին անտարբեր չի թողել:

Հայաստանյայց առաքելական եկեղեցուԱՄՆ արևելյան թեմի նախաձեռնած համերգին «Հայկ և Ալիս Քավուքջյաններ» սրահում հավաքված ունկնդիրը անկախ տարիքային և ազգային պատկանելությունից հավանության է արժանացրել իր տեսակի մեջ եզակի երաժշտական երեկոն:

«Իսկապես հրաշալի համերգ էր, ունկնդիրը նույնպես հիանալի էր: Համերգին տարբեր ազգությունների և տարիքային խմբերի մարդիկ էին ներկա: Ամենափոքր հանդիսականը 5, իսկ ամենամեծը 85 տարեկան էր»,- Նյու Յորքից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երգչուհու ամուսինը` Վահրամը:

Նրա տեղեկացմամբ` ունկնդիրը ջերմ էր, էներգիայով լի, ուշադիր, որը փոխանցվել էր Տաթևիկին`պարգեւելով էներգիայով լի արտահայտված ելույթ:Ծրագրի սկզբում Տաթևիկը խոստացել էր կիսել սիրտը հանդիսատեսի հետ և այդպես էլ արեց:

Երգչուհու ամուսնու փոխանցմամբ` նախորդ օրը տեղի ունեցած երեկոյի ընթացքում հանդիսատեսը նույնպես կիսել էր սիրտը Տաթևիկի հետ: Երգչուհին նաև ժամանակ հատկացրեց ձայնասկավառակներն ընծայագրելու, հանդիսատեսի հետ լուսանկարվելու, համերգից հետո զրուցելու համար:

Տաթևիկ Հովհաննիսյանին համերգի ընթացքում նվագակցել է երաժիշտների եռյակ: ԱՄՆ արևելյան թեմն առաջին անգամ էր կազմակերպել համերգ Տաթևիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Համերգից հետո երգչուհին նամակներ է ստացել, նրանցից մեկն առանձակի հուզիչ է. Դեբորա անունով ամերիկացի մի կին, ով ներկա է եղել համեգին ամուսնու հետ, գրել է, որ իրենք արցունքներն աչքերին են լսել մի քանի կատարում, որոնցից մեկը You mustbelievein Spring բալլադն է, որն իրենց երբևէ լսածամենահուզիչ ելույթներից մեկն է եղել:

«Տաթևիկը և դաշնակահարը փոխանցում էին երաժշտական աստվածներից ստացած ներշնչանքը: Եթե շոուն ձայնագրվել է, ապա այն իսկապես մի արժեքավոր բան կլինի եկող տարիների համար»,- գրել է ունկնդիրը:

«Խորհրդային ջազի թագուհին» ծնվել է 1955թ. հունիսի 3-ին, Երևանում: Երգչուհի Օֆելյա Համբարձումյանիև քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դուստրն է: Երաժշտական առաջին փորձերն արել է անգլիական թեքումով դպրոցում, որտեղ գործում էր նաև երգչախումբ: Դպրոցն ավարտելուց հետո դարձել էՍայաթ-Նովայիանվան երաժշտական դպրոցի, ապաՌ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սան և հաջողությամբ ավարտել այն` որպես խմբավար: 1970-ականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ: 1980-ականներին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, այնուհետև` Ֆրանսիա: 1990 թվականից մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ հաջողության է հասել` հանդես գալով ամերիկյան ջազի հայտնի վարպետների կողքին, ձայնագրելով սկավառակներ ու միաժամանակ դասավանդելով երաժշտություն: Ելույթներ է ունեցել ԱՄՆ, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ -փառատոներում: Նրա համար երգեր է գրել ժամանակակից հայտնի երգահանՄիշել Լեգրանը: Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ,Կոմիտաս,Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր` ջազային մշակումներով:Այժմ երգչուհին բնակվում է Նյու Յորքում:

Ներկայացրեց Տաթևիկ Գրիգորյանը

Նկարում Տաթևիկ Հովհաննիսյանը 5 տարեկան Էլենի հետ է, ում սիրած երգչուհին Էլլա Ֆիցջերալդն է

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA