Հայ-ռուսական «գազային» համաձայնագրերն ապահովում են ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ու տնտեսական աճը. Խոսրով Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշուշտ, հայ-ռուսական «գազային» համաձայնագրերում կան մտահոգիչ կետեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է զգացվում լսել հավելյալ մեկնաբանություն կառավարությունից, սակայն պետք է փաստել, որ վերոնշյալ համաձայնագրերն ապահովելու են երկրի էներգետիկ անվտանգությունն ու տնտեսական աճը: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովում վերոնշյալ համաձայնագրերի վավերացման հարցով հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով` Էներգետիկ համակարգի զարգացումն ու էներգետիկ անվտանգությունը Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեցող հարցերից են, և դրանով է պայմանավորված ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած թեժ քննարկումը:

«Ես դրանք կանվանեի ռազմավարական զարգացում ապահովող համաձայնագրեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հարությունյանը` հավելելով, որ, նախևառաջ, Ազգային Ժողովին պետք է անհանգստացնի սպառողների խնդիրը, և այս համաձայնագրերի շնորհիվ 270 դոլարի փոխարեն սահմանի վրա ՌԴ-ից մատակարարվող գազի սակագինը 189 դոլար է 1000 խոր. մ-ի համար, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում:

Նա հիշեցրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տևական բանակցություններից հետո Ռուսաստանը համաձայնեց գազը վաճառել 268 դոլարով: «Հիմա ո՞րն է ավելի ձեռնտու հայ սպառողի համար` վճարել 189, թե 268 դոլար»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

Դեկտեմբերի 2-ին Հայաստանում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ ստորագրվեց «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի` կառավարության20 տոկոսը «Գազպրոմ»-ին հանձնելու համաձայնագիր: Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գազը Հայաստանին կմատակարարվի ՌԴ ներքին շուկայի գներով և կարժենա 189 դոլար 1000 խոր. մ-ի դիմաց:

Հայերեն English Русский

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի