Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր է տարածաշրջանում ազդեցությունն պահպանելու համար. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր է տարածաշրջանում ազդեցությունն պահպանելու համար. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության ոլորտում Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի հետ պակաս կարևոր չէ Ռուսաստանի համար՝ տարածաշրջանում ազդեցության վերջին նշույլները պահելու համար:

Այդ մասին դեկտեմբերի 6-ին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ «ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում: Մարգարովն անդրադարձավ հայ-ռուսական համագործակցության անվտանգության բաղադրիչին: «Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը նույնքան կարևոր է նաև ռուսական կողմի համար, որն արդեն բավական հնարավորություններ է կորցրել Հարավային Կովկասում: Հայաստանի հետ համագործակցությունն այն ռեսուրսն է, որը թույլ է տալիս Ռուսաստանին որոշակի ազդեցություն ունենալ Մեծ Մերձավոր Արևելքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարովը՝ հավելելով, որ հայ-ռուսական համագործակցության հարցում առկա է երկկողմ հետաքրքրություն:

Մարգարովը հիշեցրեց, որ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը պետական էր, որն ամենաբարձր մակարդակն է: Նա կարևորեց Հայաստանի համար դոնորների խորհրդաժողով անցկացնելու մտադրությունը 2014-ի ամռանը: «Հասկանալի է, որ ենթակառուցվաքային խոշոր նախագծերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում, պահանջում են ներդրումներ, դրանք պետք է հրավիրել: Այդ խորհրդաժողովը, որը կարող է տեղի ունենալ ամռան սկզբին, կունենա այդ նպատակը»,- ասաց քաղաքագետը:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին պետական այց է կատարել Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում ստորագրվել են ավելի քան 12 պայմանագրեր՝ տնտեսական, էներգետիկ, անվտանգության, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Ռուսաստանը պարտավորվել է առաջիկա 5 տարիներին չբարձրացնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը, ՀՀ-ին զենք վաճառել ներքին գներով և այլն: Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում