Պուտինն իր այցով ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատրաստ է պաշտպանել ՀՀ-ի սահմանը ցանկացած դեպքում. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ստրատեգիական մեծ նշանակություն ունի: Այդ մասին դեկտեմբերի 2-ին հրավիրած ասուլիսում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով` ՌԴ Նախագահի հետ տնտեսական ոլորտի մեծաթիվ ներկայացուցիչների այցը մեր երկիր կարող է լավ հնարավորություններ ստեղծել ներդրումների և Ռուսաստանին անցած հայկական ձեռնարկությունների արդիականացման համար: «Պուտինն աշխարհի առջև ուզում է ասել, որ Հայաստանի Հանրապետության հետ որպես դաշնակիցներ պատրաստ են Արաքսի սահմանը պահել ցանկացած պարագայում, և ոչ ոք թող պատրանքներ չունենա: Գյումրի այցը հենց դա է նշանակում»,- աավելացրեց քաղաքագետը:

Շիրինյանը հիշեցրեց նաև, Ռուսաստանը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Դրո-Լեգրան» համաձայնագրով Հայաստանի նկատմամբ ստանձնել է պարտավորություններ, որոնք չի կատարել: 1920-ի դեկտեմբերի 2-ին Սովետական Ռուսաստանի և Հայաստանի առաջին Հանրապետության միջև կնքվել է պայմանագիր, որի կետերից մեկն առնչվում է Նախիջևանի հայկական պատկանելությունը Ռուսաստանի կողմից ճանաչելուն:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, ի թիվս այլ շրջանների, Երևանի նահանգը ճանաչել է Հայկական ԽՍՀ անվիճելի տարածք: Երևանի նահանգի մեջ էր մտնում նաև Նախիջևանը, որը հետագայում որպես պրոտեկտորատ հանձնվել է Ադրբեջանին: «Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, որ այսօր գալիս է պատմական հանգամանքների թելադրանքով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները սերտացնելու, պիտի իմանա, որ մենք գիտենք այն ամենը, ինչ կատարվել է, և Ռուսաստանն ունի մեր պետության և հայրենիքի նկատմամբ չկատարած օրենքով ստանձնած պարտավորություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շիրինյանը: Նա նշեց, որ այդ պարտավորություններից ուշադրությունը շեղելու համար առաջ է մղվում նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդայնացման մասին մի քանի «բախտախնդիրների» հեռագիրը:

Նրա խոսքով՝ Խորհրդային Ռուսաստանը Քեմալական Թուրքիային օգնելով ոչինչ չի ստացել:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանում է: Այցի շրջանակում ՌԴ Նախագահը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահները Գյումրիում և Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների` այդ թվում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն 102-րդ ռազմաբազա: Կողմերը կքննարկեն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և այլն:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին