Հասարակական

Ստեփանավանի օդնավակայանը կհամալրվի ՀԱՊԿ անդամ երկրների տեխնիկական միջոցներով

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանի օդնավակայանը կհամալրվի ՀԱՊԿ անդամ երկրների տեխնիկական միջոցներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավանի օդանավակայանն առաջիկայում կհամալրվի Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների տեխնիկայով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արագ կանխել հանրապետության տարածքում հնարավոր աղետները: Այս մասին Ազգային ժողովում անցկացվող խորհրդարանական լսումների ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: «Ստեփանավանի օդանավակայանը տրամադրված է Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ միայն տեխնիկան են տրամադրելու ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ սպասարկումն իրականացնելու է նախարարության անձնակազմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երիցյանը՝ հավելելով, որ նաև օդաչուները կլինեն դրսից:

Նա նշեց, որ օդանավակայանը համալրվելու է ծանր ուղղաթիռներով: Նախարարի խոսքով՝ դրանք օգտակար կլինեն հատկապես անտառային հրդեհների ժամանակ: «Դրանք շատ թանկ հաճույք են, և մեզ համար շատ օգտակար է նման տեխնիկա ունենալ հանրապետության տարածքում»,- նշեց Երիցյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է անցկացնում: Քննարկվում են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ քայլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում