Տնտեսություն

Կենտրոնական բանկը որդեգրել է գնաճի նպատակադրման քաղաքականություն

1 րոպեի ընթերցում

Կենտրոնական բանկը որդեգրել է գնաճի նպատակադրման քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը որդեգրել է գնաճի նպատակադրման քաղաքականություն: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին: «Ֆինանսական ագրեգատները մինչ այս պահը մեր կողմից ներկայացվել են՝ հիմնականում ունենալով վիճակագրական բնույթ: Գնաճի նպատակադրման քաղաքականությամբ մեր նպատակը դառնում է երկարաժամկետել կամ կարճաժամկետել գնաճը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ գնաճի ներքո կերկարաժամկետվեն կամ կկարճաժամկետվեն մակրոտնտեսական այլ ցուցանիշները:

Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ այս թեմայով Կենտրոնական բանկում խորհրդաժողով է անցկացվել՝ ևս մեկ խորհրդաժողով կանցկացվի նոյեմբերի 19-ին: ՀՀ ԿԲ նախագահը պատգամավորներին հրավիրեց մասնակցել խորհրդաժողովին, որի ժամանակ կստանան բոլոր հարցերի պատասխանները:

Ջավադյանն ընդգծեց, որ գնաճի նպատակադրման քաղաքականությունը որդեգրել են Հայաստանի գործընկեր շատ երկրներ, և այն դրական արդյունքներ է տալիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում