Ակնաշենի հնավայրից հնագույն կնիքի սենսացիոն օրինակ են պեղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնաշեն բլուր- բնակատեղիում իրականացված պեղումներն այս տարի բացառիկ փաստեր են արձանագրել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, պեղումների ընթացքում հնագետները Առաջավոր Ասիայի հնագույն կնիքի սենսացիոն օրինակ են պեղել: «Կնիքը բարդ սոցիալական հասարակությունների գոյության մասին է վկայում»,- այսպես մեկնաբանեց հնագետը:

Ավետիսյանի խոսքով` այս տարի հնագետներն ավելի վաղ ժամանակաշրջանի բնակատեղիի եւս մեկ շերտ են պեղել, որը կարող է հարյուրամյակներ ավելի հին լինել, քան սկզբնական շրջանում կարծում էին: «Ակնաշենը Քրիստոսից առաջ վեցերորդ հազարամյակի առաջին կեսին վերաբերող նեոլիթյան փուլի բնակատեղի է: Ըստ էության` դա Հայաստանի` Արաքս գետից հյուսիս ընկած տարածքի ամենահնագույն բնակատեղիներից մեկն է: Այս տարվա աշխատանքների ընթացքում այդ շերտերի տակ բացվել է չբնակեցված մի հողաշերտ, որը ջրի կուտակումից հետո նստվածք էր առաջացրել: Դա ցույց է տալիս, որ մարդն այնտեղ չի բնակվել: Չբնակեցված շերտի տակ սակայն նորից շերտեր են բացվել, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ յոթերորդ հազարամյակին»,-ասաց հնագետը` հավելելով, որ ռադիոկարբոնային անալիզներից հետո ամեն ինչ ավելի կհստակեցվի:

«Սա սենսացիոն փաստ է: Այդ շերտագրական իրավիճակը մենք դեռ փոքրիկ հատվածի վրա ենք պարզել: Այդ ժամանակներում ենթադրում ենք, որ Արարատյան դաշտը բնակության համար պիտանի չի եղել: Ուրեմն եղել են հատվածներ, որտեղ իրականում մարդը կարողացել է բնակվել եւ կառուցապատված բնակատեղի հիմնել»,- հավելեց Պավել Ավետիսյանը:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիումաշխատանքները սկսվել են 2004 թ.-ից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է, գտնվում է Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրակաացվում են հայ-ֆրանսիական համագործակցության սահմաններում, կան մի քանի հրատարակություննե համալիր ուսումնասիրությունների մասին:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում