Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցելու հայտարարությունը խաղ է ԵՄ-ին «ճնշելու» համար. Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ ՆուրսուլթանՆազարբաևի` Թուրիքայի Մաքսային միությանը անդամակցելու առաջարկությունը խաղ է Եվրամիությանը «ճնշելու» համար: Այս մասին հոկտեմբերի 31-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Կա մեկնաբանություն, որ դա նաև Նազարբաևի «խաղն» էր: Այդ քայլը իրատեսական չենք կարող համարել ներկա փուլում, իրական նախադրյաներ չկան: Թուրքիայի վարած «խաղը» կապված է Եվրամիության հետ բանակցային գործընթացի դադարեցման հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարզաբանեց Սաֆրաստյանը:

Արևելագետի գնահատմամբ` Թուրքիայի վարչապետ ՌեջեփԹայիփ Էրդողանի` Գեզի զբոսայգու հարցում վարած հակաժողովրդական քաղաքականության դեմ Եվրամիության դժգահությունը և բանակցային գործընթացի դադարեցումը պատճառ են հանդիսացել, որպեսի Մաքսային միությանը միանալու «շանտաժ»-ով Թուրքիան ցանկանա ճնշում գործադրել Եվրամիության վրա:

«Թուրքիայի Մաքսային միությանը միանալու գործընթացը չի խորանա այնքան, որ դառնա իրական գործընթաց»,- կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա Թուրքիայի` Մաքսային միությանը միանալու հանգամանքը, Սաֆրաստյանը նշեց, որ եթե անգամ հեռավոր ապագայում այդ տեեկությունն իրականություն դառնա, ապա Հայաստանը Մաքսային միության լիարժեք անդամ դառնալու դեպքում պետք է նաև իր խոսքն ասի:

«Կարծում եմ մենք մեր խոսքը պետք է ունենանք` ընդունելով կամ չընդունելով այդ հանգամանքը»,- ավելացրեց բանախոսը: Նա նաև նկատեց, որ ընդհանուր առմամբ բացառված չէ, որ տնտեսական առումով Հայաստանի համար Թուրքիայի Մաքսային միության անդամակցումը առավել դրական, քան բացասական ազդեցություն կունենա:

Հոկտեմբերի 25-ին Մաքսային միության երկրները պաշտպանել են ՄՄ-ին միանալու Հայաստանի եւ Ղրղզստանի մտադրությունը: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նույն հանդիպմանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Թուրքիայի` միություն մտնելու մասին:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու երկրի դիրքորոշման մասին հայտարարել է սեպտեմբերի 3-ին: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստում հոկտեմբերի 24-ին քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին