Լատվիացի հայտնի երաժիշտն ու Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահը ծանոթացել են Հայ Եկեղեցու առաքելությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսը և ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակը ծանոթացել են հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արտասահմանցի հյուրերին: Հյուրերն հայության հոգևոր կենտրոն են ժամանել ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի ուղեկցությամբ:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ծանոթացրել է Հայ Եկեղեցու կարևոր առաքելությանն ու դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ քրիստոնեական հավատը զորացրել է հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր, այլև ստեղծագործական կյանքը` հանդիսանալով ինքնության պահպանաման հիմնական երաշխիքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին` երաժշտության ու սպորտի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար: Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստված ուժ և եռանդ պարգևի նրանց` նորանոր հաջողություններով շարունակելու խանդավառել և ոգեշնչել հասարակությանը և սնել հատկապես երիտասարդ սերնդին իրենց նվիրյալ ծառայության միջոցով քարոզվող հոգևոր-բարոյական արժեքներով:

Իրենց հերթին Վլադիսլավ Տրետյակն ու Ռայմոնդ Պաուլսը երախտագիտություն են հայտնել հայության հոգևոր կենտրոնում ջերմ ընդունելության համար, ապա հանդիպման ավարտից հետո այցելել Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ