Տնտեսություն

ԱՄՀ առաքելության ղեկավարը արդյունավետ է որակել նոր համագործակցության քննարկումները ՀՀ իշխանությունների հետ

3 րոպեի ընթերցում

ԱՄՀ առաքելության ղեկավարը արդյունավետ է որակել նոր համագործակցության քննարկումները ՀՀ իշխանությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)միջև նոր պայմանավորվածություն ձեռքբերելու կապակությամբ Հայաստան ժամանածԱՄՀ առաքելությունը հեռացել է Հայաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`ձևավորված ավանդույթի համաձայն` իշխանությունների հետ քննարկումից հետո առաքելության ղեկավարՄարկ Հորթոնըհաղորդագրություն է տարածել` համառոտ ներկայացնելով առաքելության դիրքորոշումն ու նկատառումները ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ:

«Քննարկումներն արդյունավետ են եղել, առաջընթաց է գրանցվել 2013-2016 թվականների քաղաքականությունում և գործողություններում:Հետագա քննարկումներ են սպասվում Վաշինգտոնում,հոկտեմբերին կայանալիքԱՄՀ-ի և Համաշխարհային բանկիամենամյա հանդիպման ժամանակ»,- նշել էառաքելության ղեկավարը` այցի ավարտից հետո:

ԸստԱՄՀ հայտարարության`2013 թվականին Հայաստանիգործարարակտիվությունըչափավոր է դարձել` 2012 թվականի արագ ընթացքի համեմատ, ինչն արտացոլում է արտաքին փոքր պահանջարկը, սպասվածից ցածր ֆինանսական դիրքը,վարկայինմիջոցներիդանդաղ աճը: Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հուլիսին, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնենգործարարակտիվությունը: 2013 թվականին ակնկալվում է տնտեսական 4 տոկոսից ցածրաճ, սակայն միջնաժամկետումկանխատեսվում է աստիճանական բարձրացում մինչև 5 տոկոս` հիմվնելով կառուցվածքային ուժեղ բարեփոխումների, տարածաշրջանային ավելի մեծինտեգրման և հասարակական, մասնավոր և օտարերկրյա ներդրումների ուժեղացման վրա:Սննդի և էներգակիրների բարձր գներով պայմանավորված` գնաճն անցել է Կենտրոնական բանկի սահմանած նպատակային թիրախի թույլատրելի սահմանը (4 ± 1,5 տոկոս): Գնաճը կարող է բարձր մնալ ևս մի քանի ամիս, սակայն2014 թվականին այնկվերադառնա նպատակային տիրույթ` արտացոլելով Հայաստանի լավ խարսխված ակնկալիքները և վերջերս ԿԲ-իքաղաքականության վարկանիշիբարձրացումը:

2013 թվականի ֆինանսական պակասուրդը ՀՆԱ-ի2 տոկոսից փոքր կլինի` 2012 թվականի2.6 տոկոսի համեմատ:Եկամուտները համապատասխանում են բյուջեի նախատեսվածթիրախային սահմանին, սակայն ցածր են լինելու:

ԱՄՀ առաքելությունը Հայաստանում է եղել սեպտեմբերի 5-18-ը և Երևան էր ժամանել նախնական քննարկումներ անցկացնելու: Այնհանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի , էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի,Կառավարությանաշխատակազմի ղեկավար-նախարարՎաչե Գաբրիելյանի, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի, ինչպես նաև այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային հանրության, բանկային և բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում