Ռուս եւ վրացի բարձրաստիճան պաշտոնյաները դրական են վերաբերվում աբխազական երկաթուղու վերաբացմանը. Արթուր Բաղդասարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ կայացած ասուլիսի ժամանակ չի անդրադարձել աբխազական երկաթուղու վերաբացման թեմայի շուրջ վրաց-աբխազական բանակցություններին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր կողմից հնչեցրած հայտարարությունը, թե վրացական եւ ռուսաստանյան կողմերը համաձայնություն են տվել աբխազական երկաթուղու վերաբացմանը: «Ես հայտարարել եմ, որ թե' Ռուսաստանի, թե' Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակային խոսել են երկաթուղու վերաբացման շուրջ իրենց դրական վերաբերմունքի մասին, եւ սա փաստ է»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ ինքը չի խոսել այս թեմայի շուրջ վրաց-աբխազական բանակցությունների մասին: Բաղդասարյանի խոսքով՝ արձանագրվել է սոսկ, որ շահագրգիռ հիմնական կողմերը դրական են վերաբերվում երկաթուղու վերաբացմանը: «Երկաթուղու վերաբացումը, միանշանակ, կարևոր նշանակություն կունենա բոլոր ներգրավված երկրների համար, թե քաղաքացիների և թե բեռնափոխադրումների ավելի էժան, հարմարավետ ճանապարհ ապահովելու համար»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:

ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ վրացական եւ ռուսական կողմերը տվել են իրենց համաձայնությունը՝ ընդգծելով, որ երկաթուղու վերաբացումը բավականին երկար գործընթաց է, եւ ժամանակ է հարկավոր այդ ծրագիրը կյանքի կոչելու համար՝ հաշվի առնելով նաեւ հակամարտության առկայությունը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին