Հասարակական

Երեւանի մետրոպոլիտենը համալրվել է արդիականացված վագոններով

2 րոպեի ընթերցում

Երեւանի մետրոպոլիտենը համալրվել է արդիականացված վագոններով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ համալրվել է երկու արդիականացված վագոններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը: «Երկու նոր վագոնները գիծ են դուրս եկել արդեն օգոստոսի 31-ից: Դրանք ներգրավվել են սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա կապակցությամբ»,- ասաց Վարդանյանը:

«Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները շարունակվում են: «Աշխատանքներն աստիճանաբար առաջ են գնում եւ ընթանում են բնականոն հունով»,- տեղեկացրեց Վարդանյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլ» ծրագրին: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է շարունակել դրենաժային թունելների կառուցումը եւ գործող թունելների տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքները՝ ներառյալ հակակոռոզիոն մշակումը եւ այլ պահպանողական բնույթի տեխնիկական միջոցառումները: Նախատեսված է նաեւ արդիականացնել վագոնները: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար կներգրավվի 15 մլն եվրո. ֆինանսավորմանը կմասնակցեն ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն 5-ական միլիոն եվրո՝ վարկային, իսկ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը՝ 5 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով: Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ.:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում