Լավրովին Ադրբեջանում անպարկեշտ բառով ներկայացնելը խայթոց էր Ռուսաստանին. ադրբեջանագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում պիտակավորելը խայթոց էր Ռուսաստանին, եւ փորձ ցույց տալու Ադրբեջանի ազատության մակարդակը:

Օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնի միջադեպին նման բնորոշում տվեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Չեմ կարծում, որ դիկտորը կարող էր այդպիսի սխալ թույլ տալ եւ Սերգեյը շփոթեր այդ արտահայտության հետ: Այսպիսի դեպքերում պատահականություններ գրեթե չեն լինում: Փորձում են հնարավորինս խայթել, թե դա ինչ իր հետեւից կբերի, դա նրանց տրամաբանության մեջ է տեղավորվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ադրբեջանագետը՝ հավելելով, որ Բաքուն փորձեց Ռուսաստանին ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում ազատ եւ անկախ խաղացող է: «Եվ փաստորեն, ոչ այդքան հետաքրքիր ժեստով եւ միջոցով փորձեցին դա ապացուցել»,- ասաց Ասատրյանը: Նա հիշեցրեց, որ պետության արտգործնախարարին պիտակավորելը հարված է տվյալ երկրին: Ադրբեջանագետը չբացառեց, որ Լավրովի հետ կապված միջադեպը կարող է նաեւ կապված լինել նրա հայկական ծագման հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 13-ին աշխատանքային այց է կատարել Ադրբեջան, ստորագրվել են մի քանի փաստաթղթեր: Այցի ընթացքում եղել է նաեւ խայտառակ միջադեպ՝ մասնավորապես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անվան փոխարեն անպարկեշտ արտահայտություն է օգտագործվել: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները Conde Nast Russia-ի ռուս լրագրողուհի Աննա Սահակյանին արգելել են Բաքու մտնել՝ հայկական ազգանուն ունենալու պատճառով:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին