Փաստ մեկնաբանությամբ

Քաղաքագետը հայի ազգանունով ռուս լրագրողին Բաքու չթողնելն ապտակ է համարում Ռուսաստանին

1 րոպեի ընթերցում

Քաղաքագետը հայի ազգանունով ռուս լրագրողին Բաքու չթողնելն ապտակ է համարում Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ազգանունով ռուս լրագրող Աննա Սահակյանին Բաքու մուտքն արգելելը լուրջ ապտակ էր Ռուսաստանի Դաշնությանը: Օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ակնհայտ է, որ դա ապտակ էր, քանի որ դա միասնական պատվիրակություն էր, Պուտինը ոչ միայն գործարարներին ու նախարարներին հետը տարավ, այլ նաեւ լրագրողներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ զարմացած է միայն հայի ազգանուն ունենալու համար լրագրողին իր տարածք չթողնելու Բաքվի համարձակության վրա, եւ Ռուսաստանը դա հանգիստ տարավ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 13-ին աշխատանքային այց է կատարել Ադրբեջան, ստորագրվել են մի քանի փաստաթղթեր: Ադրբեջանի իշխանությունները Conde Nast Russia-ի ռուս լրագրող Աննա Սահակյանին արգելել են Բաքու մտնել՝ հայկական ազգանուն ունենալու պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում