Ռուսաստանցի քաղաքագետը Պուտինի Ադրբեջան այցի երկու նպատակ է առանձնացնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան երկու նպատակ ուներ՝ արտահայտել իր բարեհաճությունը նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւին եւ հող նախապատրաստել ռուսական ինտեգրացիոն նախագծերին (Մաքսային ու Եվրասիական միություններ) Ադրբեջանի անդամակցության հնարավորությունների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետ Տիգրան Մանասյանը: Քաղաքագետի կարծիքով՝ Իլհամ Ալիեւը բավական «համակրելի» կերպար է տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում Արցախի համար: «Հնարավոր է աբսուրդային է հնչում, սակայն եթե դիտարկենք Ալիեւի կողմից իրականացվող քաղաքականությունը, կարելի է եզրահանգել, որ նրա ղեկավարությամբ այդ երկիրը կործանման է գնում»,- ասաց Մանասյանը: Նա հավելեց, որ Ադրբեջանի տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, նավթային պաշարները անկում են ապրում, ճնշվում են տեղաբնիկ ազգերն ու ստեղծվել է ավտորիտարիզմի մթնոլորտ:

Քաղաքագետի համոզմամբ՝ Պուտինը փոխըմբռնում չի գտել Բաքվում: «Ադրբեջանն այսօր Արեւմուտքի շահերին ենթակա պետություն է: Ադրբեջանն աջակցում է ԱՄՆ զորքերի Աֆղանստան տեղափոխմանը, սիրիական գրոհայիններին եւ դաշնակցում է ՆԱՏՕ-ական Թուրքիային»,- նշեց Մանասյանը:

Ռուսաստանաբնակ հայազգի քաղաքագետի դիտարկմամբ, սակայն, բավական հաջող են անցել ռուսական սպառազինությունների վաճառքի հարցով բանակցություններն Ադրբեջանում: Նրա կարծիքով՝ Պուտինը հիանալի հասկանում է, որ աջակցելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը, նա մեկ քայլով հեռացնում է Արցախում կոնֆլիկտի բռնկման հնարավորությունը: Քաղաքագետը քիչ հավանական է համարում պատերազմի բռնկումն Արցախում, քանի որ Արեւմուտքը չի ցանկանում կոնֆլիկտ ստեղծել մի տարածաշրջանում, որտեղ էներգառեսուրսներ են արդյունահանվում: Բացի դրանից, հավանական պատռերազմի դեպքում Հայաստանն ամենաբարձր մակարդակով կաջակցի Արցախին:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 13-ին աշխատանքային այց է կատարել Ադրբեջան, ստորագրվել են մի քանի փաստաթղթեր: Այցի ընթացքում եղել է նաեւ խայտառակ միջադեպ՝ մասնավորապես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անվան փոխարեն անպարկեշտ արտահայտություն է օգտագործվել:

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները