Մշակույթ

Օգոստոսի 13-ին Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը կդառնար 70 տարեկան

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 13-ին Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը կդառնար 70 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը օգոստոսի 13-ին կդառնար 70 տարեկան:«Արմենպրես»-ին «Առաջին ալիք»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ օգոստոսի 13-ին` ժամը 22:50-ին, կցուցադրվի հատուկ հաղորդում` նվիրված սիրված դերասանի եւ ասմունքողի ծննդյան հոբելյանին: Շուրջ 20 րոպե տեւողությամբ հաղորդումը կպատմի Ազատ Գասպարյան դերասանի, մարդու, մանկության տարիներին Երեւանից Արթիկ տեղափոխվելու մասին: Բացի այդ, այսօրվանից սկսած, Առաջին ալիքն իր ցերեկային եթերում կցուցադրի դերասանի մասնակցությամբ տասը մասից բաղկացած «Էնդհաուզենի առեղծվածը» հեռուստաներկայացումը:

Անվանի դերասանը կյանքից հեռացել է օգոստոսի 2-ին` հիվանդության պատճառով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում