Ռուսաստանին պետք է ուժեղ եւ կայացած Հայաստան. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի համար ձեռնտու չէ Ադրբեջանի այնպիսի հզորացում, ինչը կհանգեցնի հավասարակշռության խախտման եւ պատերազմի: Օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Ռուսաստանին այս պահին պետք է ուժեղ եւ կայուն Հայաստան: Այն, որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք, խոսում է այն մասին, որ ինչքան Ռուսաստանն է կաեւոր գործընկեր մեզ համար, այնքան էլ Հայաստանն է կարեւոր Ռուսաստանի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ տարածաշրջանի ապակայունացումը ոչ մի դեպքում ձեռնտու չի կարող լինել Ռուսաստանի համար: Հայաստանն էլ իր հերթին պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա զսպել տարածաշրջանում ապակայունացման ցանկացած քայլ:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, որքան թվում է: Նա նշեց, որ Ռուսաստանը, Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելով, փորձեց Ալիեւին ավելի ռուսամետ դարձնել, սակայն էականորեն որեւէ բան չի փոխվել: «Հակառակը, այդ գործարքը կարծես ավելի լկտիացրեց Ադրբեջանին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարելիք այցի նախօրեին Ռուսաստանում ազգային անվտանգության աշխատակիցները ադրբեջանական նավ էին հայտնաբերել, որը գողացված ռուսական նավթ էր տեղափոխում Բաքու: Բանախոսն ընդգծեց, որ Ադրբեջանը բավական ծանր վիճակում է հայտնվել եւ պետք է փորձի ելք գտնել իրավիճակից դուրս գալու համար:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին աշխատանքային այց կկատարի Ադրբեջան: Ռուսական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, էներգետիկ զարգացման Ալեքսեյ Ուլյուկաեւը, «Ռոսպբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Անատոլի Իսայկինը: Այս ամենից ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների գրեթե ամբողջ համալիրը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին