Մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը. Սեյրան Օհանյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողներին քաջալերելու, ինչպես նաև նոր ուսումնական փուլի կապակցությամբ իր բարեմաղթանքներն ուղելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին:

Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` նախարարը նշել է, որ իր համար պատիվ է ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում: «Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է: Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձևավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից և գիտելիքներից»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ՊՆ կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ` թույլ կտա զարգացնել զինծառաողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց և նպատակասլաց:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է զորամասի սպաների համար կառուցվող հանգստի և ժամանցի գոտու շինհրապարակում: Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից կառուցվող շինությունըապահովված է լինելու լողավազանով, թենիսի և բիլիարդի սեղաններով: Նախարարը ներկա է գտնվել նաև գումարտակներից մեկի համար կառուցված զորանոցի, ճաշարանի և կաթսայատան բացման հանդիսավոր արարողությանը: Դիմելով զինանձնակազմին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ՊՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով անում է ամեն հնարավորը զինվորների և սպաների կենցաղային պայմանները բարելավելու համար: Նախարարը նկատել է նաև, որ մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը:

Զորանոցի բացումը ազդարարող կարմիր ժապավենը համատեղ կտրել են գումարտակի լավագույն զինվորը, սերժանտն ու սպան: Շրջելով զորանոցի և ճաշարանի տարածքով` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումանական պայմանները: Սեյրան Օհանյանը եղել է նաև զորամասի մարտական հենակետերում: Հանդիպել ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա սահմանագոտուպահպանությունն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց կենցաղային պայմաններով: Բարձր գնահատելով զինծառայողների ծառայողական պարտականությունների իմացությունը՝ նախարարը նրանցից մեկին՝ Կոլյա Սարդարյանին պարգևատրել է ԶՈՒ զինանշանը պատկերող ժամացույցով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային շրջայցի երկրորդ օրը մեկնարկել է թիկունքային զորամասերից մեկում, որտեղ Սեյրան Օհանյանը զինվորների հետ միասին նախաճաշել է զորամասի ճաշարանում: Նախարարը հետաքրքրվել է զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Այդուհետ նախարարը շրջել է ճաշարանի տարածքով, ծանոթացել դրա պայմաններին: Հանդիսավոր միտինգին դիմելով զորամասի զինանձնակազմին՝ նախարարը նշել է, որ մենք պատմության ամբողջ ընթացքում ստիպված ենք եղել անընդմեջ ուշադրություն դարձնել ռազմարվեստին:Որպես արդյունք՝ որտեղ էլ որ հայտնվել է հայը, նա մշտապես հանդես է եկել որպես առաջնակարգ մարտիկ և ստրատեգ: Սեյրան Օհանյանը պատվիրել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ դրանից է կախված առկա փխրուն խաղաղության հարատևությունը:

Աշխատանքային շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը եղել է Վահան գյուղում, որտեղ հանդիպել է գյուղացիներին, նրանց հետ ծաղիկներ դրել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը