Սպորտ

Խաղադրույքային ընկերություններում պետք Է մոնիտորինգ անել եւ զգուշացնող համակարգեր տեղադրել

1 րոպեի ընթերցում

Խաղադրույքային ընկերություններում պետք Է մոնիտորինգ անել եւ զգուշացնող համակարգեր տեղադրել

ԵՐԵՎԱՆ, 1ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանագրային խաղերի դեմ պայքարը պետք Է ծավալվի ամբողջ աշխարհում, խաղադրույք ընդունող բոլոր օպերատորների մոտ պետք Է անցկացվի մոնիտորինգ եւ զգուշացնող համակարգեր տեղադրվեն հայտարարել Է Վիճակախաղի համաշխարհային ասոցիացիայի ՎՀԱ-ի նախագահ Ժան-Լյուկ Մոներ-Բանեն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից ԱԻՊՍ:

«Այս խնդիրը չափազանց արդիական Է ամբողջ աշխարհում, եւ նման քայլի դիմելը կյանքի պես անհրաժեշտ Է խաղադրույքներով զբաղվող մարդկանց եւ կազմակերպությունների համար»,- ասել Է Ժ-Լ Մոներ-Բանեն:

Նա նշել Է, որ ՎՀԱ-ն մշտական գործնական կապի մեջ Է Եվրոպայի վիճակախաղի ասոցիացիայի եւ այս խնդրով մտահոգված կազմակերպությունների հետ, քանզի պետք Է պայքարել պայմանագրային խաղերի դեմ, եւ այս աշխատանքում խաղադրույքային ընկերությունները նույնպես կարող են օգտակար լինել

Խաղադրույքների համակարգը բավականին լայն տարածում Է ստացել նաեւ Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում