Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը պետք է այժմ ճկուն քաղաքականություն վարի ԵՄ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերություններում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է այժմ ճկուն քաղաքականություն վարի ԵՄ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերություններում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դարձել է Ռուսաստան-Արևմուտք մրցակցային հարաբերությունների թատերաբեմերից մեկը: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 15 լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` վաղուց այդպիսի միտում չէր նկատվում, քանի որ աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասից հարակից տարածաշրջաններ էր տեղափոխվել: «Սիրիայում ստեղծված իրավիճակը այնքան է լարել հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի միջև, որ այսօր այդ լարվածության պատճառով դժվար իրավիճակում են հայտնվել այն երկրները, որոնք ավանդորեն դուրս էին մնացել այս մրցակցությունից»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքերով` այս պահի դրությամբ բոլոր այն քննարկումները և խնդրահարույց հարցերը, որոնք բարձրացվում են թե Ռուսաստանի, թե Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից, բարձր մակարդակով չեն արտահայտվում, այլ ավելի շատ փորձագիտական շրջանակներում են քննարկվում:«Այսօր մենք տեսնում ենք, որ հայ և ռուս քաղաքագետների միջև սկիզբ առած պոլեմիկան` կապված դեպի Ռուսաստան կամ Արևմուտք Հայաստանիընտրության հետ, ավելի շատ հուզայնականության վրա է հիմնված: Ռուս փորձագետներին կարելի է հասկանալ, քանի որ նրանք տարիներ շարունակ եղել են Հայաստանի դիրքերից հանդես եկող քաղաքագետներ և այսօր պատասխանատվության զգացում ունեն այն բանի համար, թե ինչպես ստացվեց, որ նրանց հովանավորյալ երկիրը սկսեց հավասարաչափ հարաբերություններ զարգացնել Արևմուտքի և Ռուսաստանի հետ միաժամանակ»,- նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքերով` Ռուսաստանի և Արևմուտքի հետ աշխատանքները պետք է երկու մակարդակներում իրականացնել` բարձր պաշտոնյաների շփումների ձևով, որոնք միշտ եղել են, և փորձագիտական մակարդակում քննարկումների միջոցով, որոնք միշտ թերացել են: Արդյունքում այն մարդիկ, ովքեր հանրային կարծիք են ձևավորում, տպավորություն է ստեղծվում, որ աշխատում են այլ ճանապարհներով, քան դա անում են պետության ղեկավարները միջպետական հարաբերություններում: «Ստացվոււմ է միջպետական մակարդակում խնդիրներ չկան, բայց հասարակությունների ներսում խնդիրներն առաջացել են և գնալով խորանում են»,-նշեց քաղաքագետը: Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, Հրնատ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ ԵՄ-ն ավելի փափուկ դիրքերից է փորձում հանդես գալ: «ԵՄ-ն որևէ պարտադրանքներ և երկընտրանքներ պաշտոնական մակարդակներում չի առաջադրել, իհարկե այն երկրների նախագահները, խոսքս հատկապես Լեհաստանի նախագահին է վերաբերում, որոնց քաղաքականությունը Ռուսաստանի դեմ է ուղղված եղել ավանդականորեն, կփորձեն հնարավորիս սրել հայ-ռուսական հարաբերությունները»,-ընդգծեց քաղաքագետը: Նա համոզված է, որ հայկական դիվանագիտությունը ճկուն աշխատելու հնարավորություն է ստացել և, եթե դա օգտագործվի, մրցակցային իրավիճակներում կարելի է հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալ, որը կբերի Հայաստանի` ԵՄ-ի և Ռուսաստանի հետավելի մտերիմ հարաբերությունների ձևավորելուն:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում