Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են. Արմեն Մովսիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն մտնող գազի գնի սուբսիդավորման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններն ավարտական փուլում են: Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Բանակցություններն ավարտական փուլում են, մի քանի օրից արդյունքների մասին կասենք»,- նշեց նախարարը: Մովսիսյանը չհստակեցրեց` արդյո՞ք սուբսիդավորման միջոցները գրանտային են լինելու: Էներգետիկայի նախարարը նշեց, որ խոսքը գնում է 150 միլիոն դոլարի մասին:

Անդրադառնալով գազի գնի թանկացումն ի սկզբանե թույլ չտալու հարցին` Մովսիսյանը նշեց, որ գազի գինը չփոխելն իրենից կախված չէ: «Դա ուրիշ երկրի արտադրանք է, որը նա իրացնում է իր ընդունած կանոններով ու մեթոդներով»,- ասաց Մովսիսյանը:

Հայաստանում գազի սակագնի բարձրացումն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից:ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համարամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար:«ՀայՌուսգազարդ»-ը հայտ էր ներկայացրել սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ կսուբսիդավորի սակագնի 30 տոկոսը: Սուբսիդավորման եղանակները քննարկման առարկա էին ռուսական կողմի հետ:

Հայերեն English Русский

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բիզնեսը՝ քաղաքականությանը համահունչ․ հայտնի են հայ և թուրք գործարարների նոր հանդիպման վայրն ու ժամկետները

Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին

Ուրցաձորում այրվել են անասնակեր և հնձած ցորենի արտ. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին