Կանզասի կոնսերվատորիայի ասպիրանտ Տաթեւ Ամիրյանը Երեւանում հանդես կգա ստեղծագործական համերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, դաշնակահարուհի Տաթեւ Ամիրյանը հուլիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա ստեղծագործական համերգով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ամիրյանը նշեց, որ համերգի ընթացքում հնչեն իր հեղինակային երգերը: Համերգին կմասնակցեն սոպրանո Տաթեւիկ Մովսեսյանը, սաքսոֆոն Էդուարդ Ներսիյանը, ջութակ Ալիսա Դարբինյանը, ալտ Անիտա Բայանդուրը, թավջութակ Մարիամ Բաբայանը:

Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ Տաթե Ամիրյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի եւ երաժշտագիտության ֆակուլտետները: Ներկայում նա սովորում է ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի երաժշտության եւ պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում:

Սովորել է Ամերիկյան կոմպոզիտորներ Ջեյմս Մոբբերլեյի, Չեն Յիի և Զհո Լոնգի դասարաններում, ինչպես նաև մասնակցել է Ամերիկյան հայտնի կոմպոզիտորներ Ջոն Կորիգլիանոյի և Ստեֆեն Հարտկեի վարպետության դասընթացներին: Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային, սիմֆոնիկ, ինչպես նաև մեծ թվով երգերի և ռոմանսների: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Անգլիայում և ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, հայ և ամերիկյան տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահարներ Ծովիկ Մարգարյանի, Արթուր Ավանեսովի, «Քարփե Դաեմ» լարային կվարտետի եւ Կանզաս քաղաքի Metropolitan Choral երգչախմբի կատարմամբ: Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների` Հայաստանում և ԱՄՆ-ում: 2011թ-ին արժանացել է Armenian Allied Arts 71-րդ մրցույթի ստեղծագործական առաջին մրցանակին, իսկ 2012-ին` Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի կամերային և Metropolitan Choral երգչախմբի խմբերգային ստեղծագործությունների մրցույթների առաջին մրցանակներին: Ուսմանը զուգահեռ դաշնակահարուհին դասավանդում է Կանզաս քաղաքի Կոնսերվատորիայում ինչպես նաև կոնսերվատորիային կից Երաժշտության և Պարի Ակադեմիայում: Այցելուների համար համերգի մուտքն ազատ է:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան