Փորձագետը ջավախահայերի վերջին ձերբակալությունների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր եւ մի քանի հայերի ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ չեն պարունակում: Հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ջավախայերի հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանը: «Ես այս պահին որեւէ հիմք չունեմ այդ ձերբակալությունները որպես քաղաքական որակելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց նա՝ ընդգծելով, որ հարկավոր չէ ժամանակից շուտ դիտարկումներ անել: Նա նշեց, որ ճիշտ կլինի ժամանակից առաջ չընկնել եւ սպասել Վրաստանի իրավապահ մարմինների գնահատականին եւ նոր միայն եզրակացություններ անել՝ հավելելով, որ ձերբակալվածների մի մասն արդեն ազատ են արձակվել:

Անդրադառնալով Վահագն Չախալյանի հայտարարությանը, ըստ որի այդ ձերբակալությունները նախաձեռնել են Միխեիլ Սաակաշվիլու կողմանկիցները՝ նպատակ հետապնդելով սեպ խրել իր եւ Վրաստանի նոր կառավարության միջեւ, Ալվրացյանը նշեց, որ դա ընդամենը նրա կարծիքն է: «Դա Վահագն Չախալյանի մոտեցումն է, եւ ես կգերադասեմ այդ մասին ոչինչ չասել»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Արմեն Չախալյանը չմասնակցեր այդ վիճաբանությանը, նրան չէին ձերբակալի: «Միգուցե նրանք այդպես մտածելու համար հիմքեր ունեն, սակայն ես այդպիսի հիմքեր չունեմ եւ այս պահին գնահատականներ չեմ հնչեցնի»,- ասաց նա:

Ըստ փորձագետի՝ առաջիկա տարիներին Ջավախքում արմատական փոփոխություններ չեն լինի: «Քանի դեռ Վրաստանը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, նրանց հետ տարբեր ծրագրեր է իրականացնում, Ջավախքում առկա լուրջ խնդիրներին ուշադրություն չի հատկացնի»,- ասաց բանախոսը: Նրա կարծիքով՝ ջավախահայերի խնդիրները պետք է համատեղ ծրագրերի միջոցով իրականացնեն Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները, իսկ Վրաստանի կառավարության ուշադրությունն այս պահին կենտրոնացած է այլ հարցերի վրա: «Միգուցե առաջիկայում ինչ-որ ճանապարհների բարեկարգման աշխատանքներ եւ նմանատիպ մանր գործեր Ջավախքում իրականացվեն, սակայն արմատական փոփոխություններ ես չեմ ակնկալում»,- ասաց Ալվրցյանը:

Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից բերման էր ենթարկվել հունիսի 29-ին: Նրան եւ եւս 30 հոգու ձերբակալել էին կենցաղային հողի վրա ծագած վիաբանությանը մասնակցելու համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում